Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Գազպրոմ Արմենիան» գազի գնման նոր գնի ձևավորման համար բանակցությունների մեջ է ռուսական կողմի հետ

«Գազպրոմ Արմենիան» գազի գնման նոր գնի ձևավորման համար բանակցությունների 
մեջ է ռուսական կողմի հետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան գազամատակարարման համար այս տարվա ընթացքում ավարտվում են գործող բոլոր պայմանագրերի ժամկետները: Եվ ներկայում ընթանում են բանակցություններ գնման գնի ձևավորման շուրջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 8-ին ԱԺ գազի և էլեկտրաէներգիայի հարցով քննիչ հանձնաժողովում այս մասին ասաց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ -գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը:

«Սահմանին գազի գնման գինը 150 դոլար է, որը միջկառավարական համաձայնագրերով է սահմանվում: Գազի վաճառքի միջին սակագինը Հայաստանում 255 դոլար է:

Այս տարվա ընթացքում ավարտվում են գործող բոլոր պայմանագրերի ժամկետները: Եվ ներկայում ընթանում են բանակցություններ գնման գնի ձևավորման շուրջ: Երբ կավարտվեն և «Գազպրոմ Արմենիա»-ն  կստանա թվերը, կներկայացնենք վաճառքի գնի մեր առաջարկությունները»,-ասաց Թադևոսյանը:

 Նա շեշտեց, որ բնակչությանը մատակարարվող գազն անցնում է երկար ճանապարհ, և դրա հետ կապված ծախսերն ավելի շատ են:  Վաճառվող գազի գնի հիմքում դրված են բարդ տնտեսական հաշվարկնեը: «Եթե սպառողներին հասնելու համար գազը թանկ է լինում, ապա նրանք պետք է թանկ վճարեն: Դա այդպես է ողջ աշխարհում»,-նշեց գլխավոր տնօրենը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]