Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ֆիլհարմոնիկին 48 մլն 435 հազար դրամ կտրվի արտերկրից ժամանած երաժիշտների համար

Ֆիլհարմոնիկին 48 մլն 435 հազար դրամ կտրվի արտերկրից ժամանած երաժիշտների համար

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության որոշմամբ Մշակույթի նախարարությանը կհատկացվի 48 մլն 435 հազար դրամ՝ Ֆիլհարմոնիկ նվագախմբում արտերկրից ժամանած երաժիշտների աշխատանքների շարունակականությունն ապահովելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այսպիսի որոշում կայացվեց նոյեմբերի 8-ին տեղի ունեցած կառավարության նիստում:

«Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում արտերկրից ժամանած պղնձափողային գործիքներ նվագող բարձրակարգ երաժիշտներ կան, որոնց աշխատանքների շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ է Մշակույթի նախարարությանը հատկացնել 48 մլն 435 հազար դրամ»,- ասաց Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը:

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ այդ հատկացումները կնպաստեն ֆիլհարմոնիկ նվագախմբի կայուն աշխատանքի շարունակականությանն ու տարբեր միջազգային բարձր հարթակներում Հայաստանի պատշաճ ներկայացմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]