1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցների միջին աշխատավարձը մնացել է անփոփոխ

«Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցների միջին աշխատավարձը մնացել է անփոփոխ

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցների միջին աշխատավարձն անփոփոխ է մնացել, թեև տեղի է ունեցել գազաբաշխման համակարգի էական ընդլայնում: Ընկերության աշխատակիցների փաստացի միջին աշխատավարձը կազմում է շուրջ 336 000 դրամ:

  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 8-ին ԱԺ գազի և էլեկտրաէներգիայի հարցով քննիչ հանձնաժողովում այս մասին ասաց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ -գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը:

«Շատ է խոսվում աշխատավարձի մասին. հարկ եմ համարում նշել, որ սակագնային աշխատավարձի ֆոնդի հաշվարկի հիմքում դրված է աշխատողների թվաքանակի 5783 միավորը: Եվ միջին աշխատավարձը սահմանված է 227 հազար դրամ: Դա մնացել է անփոփոխ, թեև տեղի է ունեցել գազաբաշխման համակարգի էական ընդլայնում՝ բաժանորդների թիվն աճել է 47 000- ով, շահագործվող բաշխիչ գազատարների երկարությունն աճել է 4000 կմ-ով: Ընկերության աշխատակիցների փաստացի միջին աշխատավարձը կազմում է շուրջ 336 000»,-նշեց Թադևոսյանը:

Նա ընդգծեց, որ տարբերությունը ընդհանուր տարեկան կտրվածքով կազմում է 7.5 մլրդ դրամ: Ընկերության կողմից աշխատողներին սակագներում ներառված մեծությունից բարձր վարձատրվող  աշխատավարձի գումարը՝ 7.5 մլրդ դրամ տարեկան տարբերությունն ամբողջությամբ հատուցվում է ՌԴ-ի «Գազպրոմ» ընկերության կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]