1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ-ն ՌԴ էներգետիկայի նախարարության և «Գազպրոմ»-ի հետ բանակցում է գազի սակագնի նվազեցման հարցով

ՀՀ-ն ՌԴ էներգետիկայի նախարարության և «Գազպրոմ»-ի հետ բանակցում է գազի 
սակագնի նվազեցման հարցով

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը բանակցում է Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարարության և «Գազպրոմ» ընկերության հետ՝ Հայաստանին մատակարարվող գազի սակագնի նվազեցման հարցով: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը: «Այս պահին բանակցություններն ընթանում են և՛ սահմանին գազի գնի ձևավորման և ներքին կառուցվածքի հետ կապված: Որպեսզի չվնասենք բանակցությունների ընթացքին, չեմ ցանկանում այս պահին որևէ բան ասել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ասաց Բաղրամյանը:

Հարցին՝ բանակցությունները միտվա՞ծ են  ներքին սպառողի համար գազի սակագինը նվազեցնելուն, նախարարի պաշտոնակատարը պատասխանեց, որ բանակցություններն ընթանում են սակագինը նվազեցնելու հարցով: «Փորձում ենք, որպեսզի այդ բանակցություններն արդյունավետ լինեն»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե «Գազպրոմ»-ի  հետ ե՞ն բանակցում, Գարեգին Բաղրամյանն ասաց, որ բանակցում են և՛ «Գազպրոմ»-ի և՛ ՌԴ էներգետիկայի նախարարության հետ:

«Բանակցությունները միտված են սակագնի նվազմանը: Եթե ունենանք դրական արդյունքներ, կունենանք նաև նվազում»,- եզրափակեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]