Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կառավարությունն առաջարկում է նախագահի նստավայրը տեղափոխել Բաղրամյան 26, վարչապետինը՝ Կառավարության տուն, համար 1

Կառավարությունն առաջարկում է նախագահի նստավայրը տեղափոխել Բաղրամյան 26, 
վարչապետինը՝ Կառավարության տուն, համար 1

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն առաջարկում է տեղափոխել ՀՀ նախագահի և վարչապետի նստավայրերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այսպիսի որոշում ընդունվեց նոյեմբերի 8-ին կայացած կառավարության նիստում:

«Կառավարությունն առաջարկում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում կատարել փոփոխություն և Հանրապետության նախագահի նստավայրը Մաշտոցի, 47 հասցեից տեղափոխել Բաղրամյան, 26, իսկ վարչապետի նստավայրը Բաղրամյան, 26 հասցեից տեղափոխել Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն, համար 1»,- ասաց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:

Համապատասխան օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու կառավարության առաջարկը կուղարկվի Ազգային ժողով: Խորհրդարանի ընդունումից հետո միայն այն կմտնի ուժի մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]