Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ղազախական փոխգործակցության հարցեր

Քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ղազախական փոխգործակցության 
հարցեր

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների համատեղ նիստի ծրագրի շրջանակներում նոյեմբերի 8-ին Աստանայում կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հանդիպումը Ղազախստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Նուրլան Երմեկբաևի հետ: 

Ինչպեձս «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է փոխգործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, փոխադարձ կարևորվել է համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:

Կողմերը նշել են պաշտպանական ոլորտում երկու պետությունների համագործակցության բարձր մակարդակը, զինված ուժերի ստորաբաժանումների համատեղ ակտիվ մասնակցությունը օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումներին ինչպես ՀԱՊԿ, ԱՊՀ ձևաչափերով, այնպես էլ Միջազգային բանակային խաղերի շրջանակներում:

Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել շարունակել շփումները ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության բնագավառում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]