Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ադրբեջանում կանխվել է Նախիջևանի տարածքով Թուրքիա 105 կգ հերոինի փոխադրման փորձը

Ադրբեջանում կանխվել է Նախիջևանի տարածքով Թուրքիա 105 կգ հերոինի փոխադրման փորձը

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի ծառայողները կանխել են Նախիջևանի տարածքով դեպի Թուրքիա 105 կգ հերոինի փոխադրման փորձը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Թմրանյութը հայտնաբերվել է Թուրքիայի 51-ամյա քաղաքացի Բեքեր Քյորօղլուի բեռնատարում:

Հայտնաբերված 105,4 կգ քաշով հերոինը եղել է 104 փաթեթների մեջ:

Թուրքիայի քաղաքացին փորձել է թմրանյութը Նախիջևանի տարածքով անցկացնել Թուրքիա և հասցնել Ստամբուլ:

ՄԱԿ-ի զեկույցի համաձայն` Աֆղանստանից Եվրոպա թմրանյութերի փոխադրման «Հյուսիսային բալկանյան ուղին» անցնում է հենց Ադրբեջանով: Թմրանյութերն Իրան-Ադրբեջան-Թուրքիա ուղով փոխադրվում են առանց խոչընդոտների: Երկրորդ' «Հին բալկանյան ուղին» Իրանից ուղիղ Թուրքիա գիծն է: Այստեղ թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող անձանց հիմնականում օգնում է Իրանի հյուսիսում բնակվող ադրբեջանական եւ քրդական բնակչությունը: Ադրբեջանով եւ Կովկասով երրորդ ուղին սկսվում է թուրքմենական ծովային Թուրքմենբաշի նավահանգստից: Այստեղից թմրանյութերը հեշտությամբ փոխադրվում են Ռուսաստան: Ադրբեջանի տարածքով փոխադրվում է Աֆղանստանում արտադրված թմրանյութերի 35 տոկոսը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]