Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մայրաքաղաքի բյուջեն նախորդ տարվա համեմատ նվազել է 1.7 մլրդ դրամով

Մայրաքաղաքի բյուջեն նախորդ տարվա համեմատ նվազել է 1.7 մլրդ դրամով

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի 2019թ-ի բյուջեն նախորդ տարվա համեմատ նվազել է 1.7 մլրդ դրամով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:

«2019 թվականին մեր ընդհանուր մուտքերը պետական բյուջեի մասով նախատեսվում են 56.6 մլրդ դրամ, որոնց մեջ ներառված են վարկային ծրագրերի գումարները, դոտացիաներն ու սուբվենցիաները: Դոտացիաները կկազմեն 13 մլրդ 400 մլն դրամ, սուբվենցիաները՝ 8.4 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ գումարը նվազել է շուրջ 1.7 մլրդ դրամով»,- ասաց Սարգսյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]