1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արցախի ՄԻՊ միջամտությամբ վճարվել է մինչ 2 տարեկան երեխայի խնամքի համար հասանելիք պետական նպաստը

Արցախի ՄԻՊ միջամտությամբ վճարվել է մինչ 2 տարեկան երեխայի խնամքի համար հասանելիք պետական նպաստը

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացին խնդրել է  Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը  իր երեխայի խնամքի համար հասանելիք մեկ տարվա չվճարված նպաստի վճարման հարցում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Պաշտպանը սկսել է քննարկման ընթացակարգ բարձրացված հարցի առնչությամբ, որի արդյունքում հաստատվել է, որ քաղաքացուն պետք է վճարվի 2017թ. փետրվար-դեկտեմբեր ժամանակահատվածի համար հասանելիք նպաստը, որը չի տրվել իրավակիրառական պրակտիկայում առկա բացի պատճառով:

Պաշտպանի՝ հոկտեմբերի 2-ին կայացրած որոշման հիման վրա և միջամտության արդյունքում նոյեմբերի սկզբին քաղաքացուն վճարվել է 11 ամսվա չվճարված նպաստը, որը կազմել է 165,000 ՀՀ դրամ, իսկ պետական լիազոր մարմնին առաջարկվել է բարելավել խնդրին վերաբերող իրավակարգավորումն ու իրավակիրառական պրակտիկան:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]