Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Արթուր Վանեցյանը հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հետ  

Արթուր Վանեցյանը հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հետ

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը և ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը, ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հրավերով, մեկնել էին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաք:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՖՖ-ից: Նոյեմբերի 6-ին կայացել է ՖԻՖԱ-ի նախագահի և ՀՖՖ ղեկավար կազմի հանդիպումը, որի ընթացքում Արթուր Վանեցյանը և Արմեն Մելիքբեկյանը ներկայացրել են առաջիկա տարիներին Հայաստանում ֆուտբոլի զարգացման հեռանկարները: Մասնավորապես, ներկայացվել են մասսայական ֆուտբոլի խթանման նպատակով մարզային ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև մանկապատանեկան ֆուտբոլում իրականացվելիք ծրագրերը:

ՀՖՖ-ի կողմից ներկայացված ծրագրերն արժանացել են բարձր գնահատականի, և ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն հայտարարել է, որ իրականություն դառնալու դեպքում դրանք կարող են օրինակելի դառնալ նաև այլ երկրների համար:

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը Ջիանի Ինֆանտինոյին հրավիրել է Հայաստան: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ ՖԻՖԱ-ի նախագահի այցը Հայաստան տեղի կունենա 2019 թվականին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]