Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Չինաստանը Չժուհայի ավիասալոնում ներկայացրել է ազգային տիեզերակայանի բազային մոդուլը

Չինաստանը Չժուհայի ավիասալոնում ներկայացրել է ազգային տիեզերակայանի բազային մոդուլը

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանն իր ազգային տիեզերակայանի բազային մոդուլի բնական մեծությամբ մակետն առաջին անգամ ներկայացրել Է Չժուհայում անցկացվող Airshow China – 2018 միջազգային ավիասալոնում: «Տյանհե» («Ծիր Կաթին») 17-մետրանոց մոդուլը ցուցադրվում Է Օդատիեզերական գիտության եւ տեխնիկայի չինական կորպորացիայի (CASC) ստենդի վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընդամենը կայանը բաղկացած Է լինելու երեք մոդուլներից՝ մեկ՝ բազային եւ երկու՝ լաբորատոր: Յուրաքանչյուրի զանգվածը կազմելու Է մոտավորապես 20 տոննա:

Ուղեծիր բազային մոդուլի արձակումը ենթադրվում Է իրականացնել 2019 թվականին Վենչանի տիեզերակայանից «Չանչժեն-5B» ծանր դասի կրող-հրթիռի օգնությամբ: Դրանից անմիջապես հետո բազային մոչուլին կծայրակցեն երկու լրացուցիչ մոդուլներ: Կայանը նախատեսվում Է շահագործման հանձնել 2022 թվականին: Ենթադրվում Է, որ այն կգործի առնվազն տասը տարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]