Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

Մեդվեդեւը Սացի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեորգի Իսահակյանին շնորհավորել Է հոբելյանի առթիվ


ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Մոսկվայի Ն.Ի.Սացի անվան պետական ակադեմիական մանկական երաժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Գեորգի Իսահակյանին շնորհավորել Է 50-ամյա հոբելյանի առթիվ: Շնորհավորական հեռագիրը նոյեմբերի 7-ին հրապարակված Է կառավարության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Քսան տարի Դուք հաջողությամբ ղեկավարել եք Պերմի օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնը, բեմադրել բազմաթիվ հիանալի ներկայացումներ: Իսկ այսօր գլխավորում եք Նատալյա Սացի անվան նշանավոր մանկական երաժշտական թատորնը: Ձեր շնորհիվ թատրոնում բացառիկ մթնոլորտ Է տիրում»,-ասված Է հեռագրում:

Վարչապետն Իսահակյանին համարել Է երաժշտական թատրոնի ամենաշնորհալի ռեժիսորներից մեկը, հազվագյուտ տաղանդի եւ ստեղծագործական մեծ եռանդի տեր մարդ՝ անսահմանորեն սիրահարված երաժշտությանը: «Յուրաքանչյուր բեմադրություն երաժշտության եւ դրամատուրգիայի օրգանական միահյուսումն Է՝ ինքնատիպ ռեժիսորական եւ բեմական լուծումներով: Գալով թատրոն՝ երեխաներն ու մեծահասակները իրենց համար բացահայտում են մեծ կոմպոզիտորների ստեղծագործությունների գեղեցկությունը: Եվ, որ գլխավորն Է, ոչ միայն լսում ու զգում են, այլեւ տեսնում են հիանալի երաժշտությունը»,-նշել Է Մեդվեդեւը:

Գեորգի Իսահակյանը ծնվել Է 1968 թվականի նոյեմբերի 7-ին Երեւանում: 1986 թվականին ավարտել Է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիային առընթեր Չայկովսկու անվան հատուկ երաժշտական դպրոցի ջութակի, երաժշտության եւ կոմպոզիցիայի տեսության դասարանը, 1991 թվականին՝ Մոսկվայի Ա.Վ. Լունաչարսկու անվան թատերական արվեստի պետական ինստիտուտի (ներկայում՝ Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտ) երաժշտական թատրոնի ֆակուլտետը: 1991-ից մինչեւ 2010 թվականը Իսահակյանն աշխատել Է Պերմի Պ.Ի.Չայկովսկու անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում, որտեղ տարբեր տարիների եղել Է բեմադրող ռեժիսոր, գլխավոր ռեժիսոր եւ գեղարվեստական ղեկավար: 19 տարվա ընթացքում նա այդ թատրոնում բեմադրել Է շուրջ 30 ներկայացում: 2010 թվականից Մոսկվայի Նատալյա Սացի անվան պետական ակադեմիական մանկական երաժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավարն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ