Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

«Լիվերպուլ»-ը պարտվեց, «Ինտեր»-«Բարսելոնա» խաղն ավարտվեց ոչ-ոքի. ՉԼ  


ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան 4-րդ տուրի խմբային փուլի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` A խմբում «Մոնակո»-ն արտագնա խաղում պարտվեց «Բրյուգե»-ին (0:4), իսկ «Ատլետիկո»-ն տանը հաղթեց Դորտմունդի «Բորուսիա»-ին (2:0): B խմբի կենտրոնական «Ինտեր»-«Բարսելոնա» խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1, «Տոտենհեմ»-ը սեփական հարկի տակ գերազանցեց ՊՍՎ-ին` 2:1: C խմբում անհավանական արդյունք գրանցվեց «Ցրվենա զվեզդա»-«Լիվերպուլ» խաղում, որտեղ անգլիական թիմը պարտվեց 2 գնդակի տարբերությամբ: Խաղաղ արդյունք գրանցվեց «Նապոլի»-ՊՍԺ խաղում` 1:1: Եվ վերջին` D խմբում «Պորտու»-ն 4:1 հաշվով հաղթեց Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ին, իսկ «Շալկե»-ն «Գալաթասարայ»-ին` 2:2:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ