Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Հուլիս 2022

Գագիկ Ծառուկյանը խորհրդարանական ընտրություններում չի առաջադրվելու ռեյտինգային ընտրակարգով

Գագիկ Ծառուկյանը խորհրդարանական ընտրություններում չի առաջադրվելու 
ռեյտինգային ընտրակարգով

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ծառուկյան»  խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններում չի  պատրաստվում առաջադրվել ռեյտինգային ընտրակագրով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին հայտնել է լրագրողների հետ զրույցում:

«Ռեյտինգային ընտրակարգով չեմ առաջադրվելու: Երբ զգամ, որ իմ ժողովրդին պետք չեմ քաղաքականության մեջ, ես չեմ լինի: Մենք դեռ քննարկում ենք դաշինքով կամ առանց դաշինքի մասնակցելու հարցը: Մենք ձայնի համար չենք պայքարելու, ներկայացնելու ենք մեր ծրագիրը, ասելու ենք, որ մեր թիմով այսքանը կարող ենք անել, որքան կվստահեն, այնքան էլ կանենք»,-ասաց Ծառուկյանը:

Նա հերքեց շրջանառվող այն լուրերը, թե իբր Նաիրա Զոհրաբյանը չի լինելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակում: «Ո՞վ է ասել, թե Նաիրա Զոհրաբյանը չի լինելու, նա լինելու է մեր ցուցակում՝ իր տեղում: Զհորաբյանը պատրաստ է ցանկացած տեղ, որտեղ կուսակցությանը պետք լինի, կատարել իր ծառայությունը»,-նշեց Ծառուկյանը:

Նա վերահաստատեց, որ  Նիկոլ Փաշինյանի կողքին է լինելու, միանշանակ աջակցելու է նրան:  Միևնույն ժամանակ նա նկատեց, որ ոչինչ չեն անում պաշտոնի համար, այլ ժողովրդի վիճակը բարելավելու համար: Ներկայում աշխատում են իրենց նախընտրական ծրագրի ուղղությամբ: Հարցին, թե ինչի՞ց է կախված լինելու կուսակցության՝ ընդդիմության դաշտում կամ  կոալիցիայի ձևաչափում գործելը, նա ասաց, որ ընտրությունից հետո ամեն ինչ պարզ կդառնա։

 

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]