Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզի 19 բռնցքամարտիկ ու նրանց մարզիչները խրախուսվեցին մարզպետի շնորհակալագրով

Գեղարքունիքի մարզի 19 բռնցքամարտիկ ու նրանց մարզիչները խրախուսվեցին 
մարզպետի շնորհակալագրով

ԳԱՎԱՌ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ՀՀ բռնցքամարտի 2018 թվականի առաջնություններում մրցանակային տեղեր զբաղեցրած Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի հավաքական թիմի 19 մարզիկի եւ նրանց մարզիչներին՝ բոլորին խրախուսելով մարզպետի շնորհակալագրով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, մարզպետ Գնել Սանոսյանը շնորհավորեց նրանց՝ գրանցված հաջողությունների եւ մրցանակային տեղեր զբաղեցնելու համար: «Ես ողջունում եմ բոլորիդ՝ գրանցած հաղթանակների համար եւ մաղթում նորանոր հաջողություններ: Խրախուսելի է այն փաստը, որ թեեւ ձեզանից շատերն այսօր դեռեւս մարզվում են ոչ բավարար պայմաններ ունեցող մարզադահլիճներում, սակայն այդ պայմաններում անգամ հաջողություններ են արձանագրում: Գրանցված հաղթանակների համար ես ողջունում եւ շնորհակալություն եմ հայտնում նաեւ բռնցքամարտի խմբակների մարզիչներին, որոնց նպատակը ոչ միայն պատանիների մեջ առողջ ապրելակերպ ձեւավորվելն է, այլ նաեւ նրանց ճիշտ կրթելն ու դաստիարակելը»,- ասել է Գնել Սանոսյանը:
Բռնցքամարտի առաջնություններում տարբեր քաշային կարգերում մրցանակային տեղեր զբաղեցրած Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի հավաքական թիմի 19 մարզիկները խրախուսվեցին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով: Գեղարքունիքի մարզում բռնցքամարտ մարզաձեւը մասսայականացնելու եւ մարզի հավաքական թիմերի մարզիկներին ՀՀ բռնցքամարտի առաջնություններին լավագույնս նախապատրաստելու համար ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսվեցին նաեւ բռնցքամարտի մարզիչները: «Եկել են նոր ժամանակներ, եւ ամեն մի փոփոխություն միայն դրականորեն է անդրադառնալու մեր երկրի կայունացման ու զարգացման, ամենատարբեր ոլորտներում տիրող իրավիճակների վրա: Ես հույս ունեմ, որ օր օրի կկարողանանք ավելի մեծ թվով երիտասարդներ ընդգրկել մարզական խմբակներում եւ նորանոր հաղթանակներ կգրանցենք»,- շնորհավորելով ներկաներին՝ նշել է Գեղարքունիքի մարզպետը:
Մարզի տարբեր տարածաշրջանների բռնցքամարտի խմբակների ղեկավարները մարզպետին նվիրել են բռնցքամարտ մարզաձեւը խորհրդանշող հուշանվերներ:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]