Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանը ներկայացնող շախմատիստները 8 հաղթանակ և 1 ոչ-ոքի արդյունք են գրանցել աշխարհի պատանեկան առաջնության 2-րդ տուրում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները 8 հաղթանակ և 1 ոչ-ոքի արդյունք են գրանցել աշխարհի պատանեկան առաջնության 2-րդ տուրում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում մեկնարկած աշխարհի մինչև 8, 10 և 12 տարեկանների առաջնությունում տեղի ունեցավ 2-րդ տուրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 2-րդ տուրը բավականին լավ դասավորվեց մեր մասնակիցների համար: Մեր 9 ներկայացուցիչներից 8-ը՝ Ռուդոլֆ Փաշիկյանը, Ալեքս Սահակյանը, Էմին Օհանյանը, Սոնա Կրկյաշարյանը, Դավիթ Ալեքսանյանը, Էլեն Միրզոյանը, Միքայել Ռոստոմյանը և Սեդա Բադալյանը հաղթանակներ տոնեցին, իսկ Վլադիմիր Շահինյանը երկրորդ ոչ-ոքին գրանցեց: Ավելացնենք, որ մեր մասնակիցներից երեքի՝ Ռուդոլֆ Փաշիկյանի, Ալեքս Սահակյանի, Էմին Օհանյանի համար այս հաղթանակը երկրորդն են և նրանք ընթանում են առաջատարների խմբում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am