Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Կազբեգի-Վերին Լարս» անցակետ տանող ճանապարհը պարբերաբար փակվելու Է

«Կազբեգի-Վերին Լարս» անցակետ տանող ճանապարհը պարբերաբար փակվելու Է

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս-վրացական սահման՝ «Կազբեգի-Վերին Լարս» հսկիչ անցակետ տանող ճանապարհը երկու օրվա ընթացքում պարբերաբար փակվելու Է ցերեկային ժամերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Վրաստանի տարածաշրջանների զարգացման եւ ենթակառուցվածքի նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Մասնավորապես, արգելքը գործելու Է նոյեմբերի 7-ին եւ 8-ին՝ Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 29-րդ կիլոմետրում: Դեպարտամենտի տեղեկատվության համաձայն, ժայռամագլցողները վեացնելու են ճանապարհի երկայնքով ձգվող ժայռի այն մասերը, որոնք կարող են քարաթափում առաջացնել ավտոմայրուղում:

«Այդ կապակցությամբ նոյեմբերի 7-ին եւ 8-ին ժամը 10:00-ից մինչեւ 17:00-ն անհրաժեշտ Է պարբերաբար մեկժամյա ընդմիջումով փակել ավտոմեքենաների երթեւեկությունը ճանապարհի նշված հատվածում»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Նշված ռեժիմով ավտոմոբիլային երթեւեկությունը համակարգելու Է պարեկային ոստիկանությունը: Ռազմավիրական ճանապարհը Վրաստանի առավել վտանգավոր ճանապարհներից մեկն Է: Ձմռանը կլիմայական բարդ պայմանների պատճառով ճանապարհը հաճախ են փակում, ինչը մեծ խնդիրներ Է ստեղծում ճանապարհորդների, ինչպես նաեւ բեռներ փոխադրողների համար:

Նշենք, որ ներկայում դա գործող միակ ավտոճանապարհն Է, որը Վրաստանը եւ Հայաստանը կապում Է Ռուսաստանի հետ, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]