1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Ալաշկերտ»-ը մտադիր է մարզադպրոց բացել Մարտունի քաղաքում  

«Ալաշկերտ»-ը մտադիր է մարզադպրոց բացել Մարտունի քաղաքում

 

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ի ղեկավարությունը մտադիր է Մարտունիում ֆուտբոլային մարզադպրոց հիմնել:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ակումբի մամուլի ծառայությունից: «Ցանկանում ենք հիմնել ֆուտբոլային մարզադպրոց, ունենալ մանկապատանեկան խմբեր Մարտունի քաղաքում: Այս թեմայով առանձնազրույց եմ ունեցել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի հետ: ՀՖՖ-ն պատրաստ է աջակցել խաղադաշտի կառուցմանը»,-ասել է «Ալաշկերտ» ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանը:

Վերջինս Մարտունու քաղաքապետին և Գեղարքունիքի նորընտիր մարզպետին կոչ է արել աջակցել «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբին այս նախաձեռնությունում և համապատասխան հողատարածք հատկացնել` մարզադպրոց հիմնելու համար: Մարզադպրոցի սպասարկման ամբողջ ծախսը հոգալու է «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]