Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Եվրոպական ջազի պատմություն» հանրագիտարանում մի ամբողջ գլուխ նվիրվել է հայկական ջազին

«Եվրոպական ջազի պատմություն» հանրագիտարանում մի ամբողջ գլուխ նվիրվել է հայկական ջազին

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ջազի 80-ամյա պատմությանը նվիրված մի ամբողջ գլուխ ընդգրկվել է Մեծ Բրիտանիայում հրատարակված «Եվրոպական ջազի պատմություն» հանրագիտարանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նոյեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոդվածի հեղինակ, լրագրող, վերլուծաբան, երաժշտագետ Արմեն Մանուկյանը:

«Հայկական ջազին անդրադարձող գլխում ներկայացվում է ութսունամյա ջազի ամբողջ պատմությունը: Ամեն ինչ սկսվում է Արտեմի Այվազյանից, Կոնստանտին Օրբելյանից և ավարտվում է Հայաստանի պետական ջազ-նվագախմբով (գեղարվեստական ղեկավար` Արմեն Հյուսնունց): Հիշատակում կա նաև Հայաստանի ջազ-ասոցիացիայի մասին»,-ասաց հեղինակը:

Մանուկյանը շեշտեց, որ խոսվում է Հայաստանում իրականացված բոլոր ջազ-փառատոնների մասին, բոլոր այն հայ ջազային երաժիշտների, որոնք ութսուն տարվա ընթացքում հայկական ջազի փառքն են կերտել:

Հեղինակի խոսքով` գիրքը հրատարակող կողմը բավականին դժվար է համաձայնել հոդվածը զետեղել գրքում, բայց, հայկական ջազի ազդեցությանը տրվելով, ի վերջո, զիջել է:

Հանրագիտարանը մի քանի օր է, ինչ Երևանում է: Մանուկյանը հույս հայտնեց, որ այն կնպաստի Եվրոպայում հայկական ջազի ճանաչմանն ու տարածմանը: «Կարծում եմ` դա լավ նվեր է հայկական ջազի և Հայաստանի պետական ջազ-նվագախմբի ութսունամյակներին»,-եզրափակեց Արմեն Մանուկյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]