Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մխիթար Հայրապետյանը Նորվեգիայի պատվավոր հյուպատոսին հանձնեց Ֆրիտյոֆ Նանսենի դիմանկարը

Մխիթար Հայրապետյանը Նորվեգիայի պատվավոր հյուպատոսին հանձնեց Ֆրիտյոֆ 
Նանսենի դիմանկարը

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը հոկտեմբերի 6-ին Հայաստանում Նորվեգիայի Թագավորության պատվավոր հյուպատոս Թիմոթի Դեյվիդ Սթրայթին հանձնեց ՀՀ կառավարության նվերը ` սփյուռքահայ Դանիել Վարուժան Հեճինեանի հեղինակած Ֆրիտյոֆ Նանսենի դիմանկարը:

Ինպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  «Նանսեն, կամուրջը  բարեկամության և խաղաղության» նկարն արտահայտում է հայ և նորվեգ ժողովուրդների բարեկամությունը, որով Հայաստանը և հայ ժողովուրդն իրենց երախտագիտությունն են հայտնում մեծ հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենին` հայ ազգին ցուցաբերած անձնվեր վերաբերմունքի, սրտացավության և անգնահատելի աջակցության համար, ինչպես նաև Նորվեգիային և նորվեգ ժողովրդին` 1988 թ.  երկրաշարժի ժամանակ Հայաստանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:

Լրագրողների հետ զրույցում ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը նշեց, որ այս միջոցառումը շատ լավ առիթ է, որպեսզի ևս մեկ անգամ ընդգծվի հայ-նորվեգական բարեկամության և այդ բարեկամության ակունքների մասին:

«Դրանում մեծագույն ավանդ են ունեցել հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենը և միսիոներ  Կատարինա Բյորնը: Գաղտնիք չէ, որ հատկապես հայոց ցեղասպանության տարիներին և դրանից հետո այս երկու անձինք մեծագույն դերակատարում ունեցան, մասնավորապես` նանսենյան անձնագրերի միջոցով շուրջ 350 հազար հայ փախստականներ կարողացան ապաստան գտնել ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի շատ երկրներում, իսկ Կատարինա Բյորնը հազարավոր ծնողակորույս երեխաների համար կարողացավ ապաստան գտնել:  Այպիսով` ավելի քան 100 տարի շարունակ հայ-նորվեգական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակում»,-ասաց Հայրապետյանը:

Նրա խոսքով`  մինչ օրս Նորվեգիայի կառավարությունը պատվո հյուպատոսի միջոցով տարատեսակ ծրագրեր է իրականացնում մարզերում, մասնավորապես` Սյունիքի, Տավուշի և Շիրակի մարզերում:

Նկարն արված է կտավի վրա` յուղաներկով և ակրիլով: Կենտրոնում Նանսենի դիմանկարն է, թիկունքին` Նորվեգիայի դրոշն ու քարտեզը, դիմացը` Արարատ լեռն է ու Հայաստանը եռագույնով, որի խաղաղության խորհրդանիշ կապույտն անցնում է նրա մատների միջով և միանում է Նորվեգիայի դրոշի կապտագույն խաչին` վերածվելով երկրների միջև բարեկամության կամուրջի և արտահայտելով երկու ժողովուրդների և պետությունների կողմից խաղաղության ձգտումը: Նանսենի աջ ձեռքում աղավնի է, որն իր հերթին խորհրդանշում է Նանսենի պայքարը հանուն խաղաղության, որի համար նա արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի:

Նկարում պատկերված Արարատ լեռան ստորոտի և Նանսենի գլխի հետևի մասում արտացոլված է ինքնաթիռի պատկեր, որը խորհրդանշում է Նորվեգիայի Թագավորության կառավարության և նորվեգացի ժողովրդի աջակցությունն ու մարդասիրական օգնությունը Հայաստանին` 1988 թվականի երկրաշարժի ծանր օրերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]