Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանի ազգային պատկերասրահում մարվեց նկարիչ Հովհաննես Զարդարյանին նվիրված երկու նամականիշ

Հայաստանի ազգային պատկերասրահում մարվեց նկարիչ Հովհաննես Զարդարյանին 
նվիրված երկու նամականիշ

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մեծանուն նկարիչ Հովհաննես Զարդարյանի հարյուրամյա հոբելյանի կապակցությամբ «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց երկու նամականիշ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  «Մեծանուն հայեր. Հովհաննես Զարդարյան ծննդյան 100-ամյակը» թեմային նվիրված նամականիշերի մարման արարողությունն անցկացվեց նոյեմբերի 6-ին Հայաստանի ազգային պատկերասրահում:

Նամականիշերն ունեն 170 և 230 դրամ անվանական արժեք: Դրանք տպագրված են Կանադայի «Lowe Martin Group» տպագրատանը` յուրաքանչյուրը  30 000  տպաքանակով: Նամականիշերի դիզայնի հեղինակն է  «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:

170 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է  Հովհաննես Զարդարյանի «Գարուն» կտավը, իսկ 230 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը ներկայացնում է նկարչի լուսանկարը` իր «Ձմեռային բնանկար» կտավի խորապատկերին:

Թողարկման օրը` 06 նոյեմբերի 2018թ.

Դիզայնը` Դավիթ Դովլաթյան

Տպարանը` Lowe Martin Group, Կանադա

Չափսերը` 40,0 x 30,0 մմ

Տպաքանակը` 30 000 հ. x 2

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]