Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Էրդողանը սխալ է համարում Իրանի դեմ հայտարարված պատժամիջոցները

Էրդողանը սխալ է համարում Իրանի դեմ հայտարարված պատժամիջոցները

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի ընդունում Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ հայտարարված պատժամիջոցները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

«Մենք պատժամիջոցները ճիշտ չենք համարում, քանի որ մեր կարծիքով դրանք ուղղված են խախտելու աշխարհի հավասարակշռությունը: Բացի այդ, դրանք դեմ են իրավունքին ու դիվանագիտությանը: Մենք չենք ցանկանում ապրել իմպերիալիստական աշխարհում»,- լրագրողների հետ զրույցում ասել է նախագահ Էրդողանը:

Նոյեմբերի 5-ից ուժի մեջ են մտել Իրանի դեմ ԱՄՆ լայնամասշտաբ պատժամիջոցները, որոնք գլխավորապես առնչվում են Էներգետիկայի ու բանկային ոլորտներին: Միացյալ Նահանգներում անցանկալի են հայտարարվել ավելի քան 700 անձ ու կազմակերպություն: Նրանք, ովքեր կհամագործակցեն այս ցուցակում հայտնված անձանց կամ կազմակերպությունների հետ, ևս կարող են հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տակ: Սակայն 7 երկրի համար ժամանակավոր բացառություն է արվել. այդ երկրներն են՝ Չինաստանը, Հնդկաստանը, Իտալիան, Հունաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան և Թուրքիան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]