Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թուրքիայում ընդդիմադիր «Բիրգյուն» թերթին դատի են տվել Էրդողանին վիրավորելու համար

Թուրքիայում ընդդիմադիր «Բիրգյուն» թերթին դատի են տվել Էրդողանին վիրավորելու 
համար

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական ընդդիմադիր «Բիրգյուն» պարբերականին դատի են տվել նախագառ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար:

 Այս մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հայտնում է թուրքական Diken  պարբերականը:

 Թերթին դատի են տվել մի հոդվածի համար, որում Էրդողանի անունը հիշատակված է ընդամենը մեկ նախադասության մեջ:

Մասնավորապես նշվել է, որ ֆինանսների նախարարության նորանշանակ պաշտոնյաներից Ահմեդ Մինդերը Էրդողանի ազգականն է և որ նա իր դստերն ամուսնացրել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի որդու հետ:

 Թերթում տեղ գտած հոդվածը վերաբերում է Էրդողանի փեսա, Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքի՝ նախարարությունում արած նոր նշանակումներին:

Թուրքիայում 2017 թ. քրեական օրենսգրքի երկրի նախագահին կամ «թրքությունը» վիրավորելու համար պատիժ նախատեսող հոդվածով քննվել է 46 հազար 193 դատական գործ: Այս ամենից հետո Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն Էրդողանին «շնորհել էր ամենանեղացկոտ առաջնորդի կոչումը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]