Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բուհերի ուսանողների համար ստեղծվում է ուսման վարձն ամսական կտրվածքով վճարելու հնարավորություն

Բուհերի ուսանողների համար ստեղծվում է ուսման վարձն ամսական կտրվածքով 
վճարելու հնարավորություն

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար ուսման վարձի ամսական վճարելու մեխանիզմներ են ստեղծվում: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 6-ին ԱԺ հանձնաժողովի կողմից հավանություն ստանալուց հետո նախագիծը ներառվելու է ազգային ժողովի հաջորդ լիագումար նիստի օրակարգում:

«Խնդիրը բարձրացրել են բազմաթիվ ուսանողներ հանդիպումների ժամանակ, նաև նամակներով: Վճարովի համակարգում սովորող շատ ուսանողներ դժվարանում են վճարել վարձն ամբողջությամբ միանվագ կամ կիսամյակը մեկ: Փոփոխությամբ օրենքն իմպերատիվ պահանջով հնարավորություն է տալու ուսանողներին տարաժամկետելու ուսման վարձը, վճարելու ամսական կտրվածքով»,-ասաց նիստը նախագահող ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Նա առաջարկեց որպես պարտադիր պահանջ սահմանել բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման վարձի եռամսյակային և ամսական վճարման հնարավորությունը: 

ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ առաջարկը ստացել են և քննարկել բուհերի ներկայացուցիչների հետ: «Եռամսյակային կտրվածքով ուսման վարձ մուծելն այնքան էլ նպատակահարմար չեն համարել ֆինանսական բարդություններից խուսափելու համար: Ամսական կտրվածքով վճարելու պրակտիկան կիրառվում է: Վճարելու դժվարություն ունեցող ուսանողները, ովքեր դիմել են կառավարություն, մերժում չեն ստացել, կից գրությամբ ուղարկել ենք բուհերին, ընդառաջել են ամսական կտրվածքով վճարելու համար: Քանի որ օրենքում կա այդ դրույթը, որով բարձրագույն ուսումնական հաստատությունները  սահմանում են ուսման վարձի ամսական վճարման մեխանիզմներ, մենք կարծում ենք, որ որևէ խնդիր չկա, որ այն ներառվի ավելի իմպերատիվ բնույթ ունեցող նորմի տեսքով»,-նշեց փոխնախարարը:

Հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց նախագիծը հաջորդ քառօրյա նիստի օրակարգ ներառելու համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]