Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանն Իրանի հետ փոխգործակցությունը չի իրականացնում երրորդ երկրի հետ իր գործընկերության հաշվին. ԱԳ փոխնախարար

Հայաստանն Իրանի հետ փոխգործակցությունը չի իրականացնում երրորդ երկրի հետ 
իր գործընկերության հաշվին. ԱԳ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հանդեպ միջազգային պատժամիջոցների հարցը բավականին զգայուն թեմա է Հայաստանի համար: Իրանի հետ հարաբերութունները երբեք չեն զարգանում երրորդ երկրների հաշվին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 6-ին ԱԺ-ում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը:

«Իրանի հանդեպ միջազգային պատժամիջոցների հարցը բավականին զգայուն թեմա է Հայաստանի համար: Մենք  մշտապես լիակատար աջակցություն ենք ցուցաբերել համապարփակ գործողությունների ծրագրի իրականացմանը, որը կնքվել էր Իրանի և համապատասխան գործընկեր պետությունների միջև: Մեզ համար շատ էական է, որ շարունակվեն ավանդական, փոխշահավետ և բարիդրացիական հարաբերությունները մեր հարևան երկրի հետ: Հայաստանը գործընկեր պետությունների հետ հարաբերություններում մշտապես ուղղորդվել է այդ հարաբերությունները զարգացնել զուտ երկկողմ քաղաքական-տնտեսական շահերից ելնելով: Հարաբերութունները երբեք չեն զարգանում երրորդ երկրների հաշվին: Իրանի հետ փոխգործակցությունը չենք իրականացնում ԱՄՆ-ի հետ մեր գործընկերության հաշվին»,-ասաց Նազարյանը:

Նա նշեց, որ Հայաստանը՝ ԱԳՆ-ն շարունակում է իր կարևորագույն առաքելությունը. գործընկեր պետությունների հետ իրականացնում է թափանցիկ և անկաշկանդ քննարկումներ՝ մի կողմից կարևորելով Հայատան-Իրան փոխհարաբերությունները, մյուս կողմից՝ նաև նշանակություն տալով մեր գործընկերային հարաբերություններին մյուս գործընկերների հետ:

Նազարյանը նշեց, որ Իրանում տեղի ունեցող բոլոր զարգացումներին հետևում են, դա Հայաստանի համար կենսական խնդիր է: Մշտապես կապի մեջ են Իրանի գործընկերների, նաև այդ գործընթացում ներգրավված այլ գործընկեր-պետությունների հետ: Նա վստահեցրեց, որ Հայաստանը ներկայացնում է իր մտահոգությունները ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Փորձում են բաց երկխոսության միջոցով խոսել այն զգայուն հարցերի մասին, որոնք կարող են ի հայտ գալ ստեղծված իրավիճակի արդյունքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]