Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Հուլիս 2022

Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող 
միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գրասենյակից, նիստի ընթացքում քննարկվել է համաձայնագրի սպառողների շահերի պաշտպանության ոլորտին վերաբերող դրույթները: Քննարկման շրջանակներում պատասխանատու մարմինների ներկայացուցիչներն ամփոփ զեկուցել են համաձայնագրի հրահանգներից բխող կատարվելիք միջոցառումները, որոնք ներառված են հայկական կողմի մշակված ճանապարհային քարտեզում: 

Ճանապարհային քարտեզում ներառվելիք միջոցառումների շրջանակներում Հայաստանը հետամուտ կլինի ԵՄ չափանիշների հետ առկա տարբերությունների նվազեցմանը՝ ի նպաստ սպառողների առողջության և անվտանգության հետագա պաշտպանության: ԵՄ-ն և Հայաստանը կխորացնեն համագործակցությունը համապատասխան համակարգերի միջև փոխադարձ ըմբռնման մակարդակի բարձրացման և շուկաների մատչելիության բարձրացման ուղղությամբ:

Նիստի ավարտին մասնակիցները նաև մտքեր են փոխանակել առաջիկայում եվրոպական կողմին ներկայացվելիք ճանապարհային քարտեզի կառուցվածքի որոշ մանրամասների շուրջ:
 







youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]