Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Նոյեմբեր

Հայաստանի ֆուտբոլի Մ-19 հավաքական են հրավիրվել 25 ֆուտբոլիստներ


ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 հավաքական են հրավիրվել 25 ֆուտբոլիստներ, ովքեր կնախապատրաստվեն Երևանում կայանալիք ընկերական մրցաշարին:

«Արմենպես»-ին այս մասին տեղեկացրին ՀՖՖ-ից: Նոյեմբերի 14-ից 20-ը Երևանում կկայանա ընկերական մրցաշար, որին կմասնակցեն Հայաստանի, Գերմանիայի, Պորտուգալիայի և Հոլանդիայի մինչև 19 տարեկանների հավաքականները: Մրցաշարը կանցկացվի 2019 թ. Հայաստանում կայանալիք Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլի նախապատրաստության շրջանակներում: Հայաստանի Մ-19 հավաքականը նոյեմբերի 7-ից կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին. 

 Դարպասապահներ

Էրիկ Մելիքսեթյան, «Արցախ»

Նարեկ Հովհաննիսյան, «Բանանց»

Արթուր Մելոյան, «Արարատ-Արմենիա»

Հարություն Մելքոնյան, «Փյունիկ»

 

Պաշտպաններ

Արսեն Եղիազարյան «Բանանց»

Սերգեյ Հարությունյան «Բանանց»

Ֆելիքս Խաչատրյան «Բանանց»

Արման Ղազարյան «Բանանց»

Սուրեն Հարությունյան «Փյունիկ»

Դավիթ Գրիգորյան «Փյունիկ»

Պերճ Պողիկյան «Փյունիկ»

Կարեն Հովհաննիսյան, «Արարատ-Արմենիա»

Արսեն Սարգսյան, «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպան

Նարեկ Գրիգորյան, «Բանանց»

Սերգեյ Մկրտչյան «Բանանց»

Դավիթ Փարեմուզյան «Բանանց»

Արամ Խամոյան «Լոկոմոտիվ»

Ռաֆայել Միսակյան «Շիրակ»

Էրիկ Ազիզյան «Զեմպլին Միխալովցե» (Սլովակիա)

Էմմանուել Ներսես Օդեմիս, «Ստադ Նիոն» (Շվեյցարիա)

Երջանիկ Ղուբասարյան «Համբուրգ Մ-19» (Գերմանիա)

Հարձակվողներ

Գրենիկ Պետրոսյան «Փյունիկ»

Մարտին Գրիգորյան, «Գանձասար-Կապան»

Ժիրայր Շաղոյան, «Արարատ-Արմենիա»

Արմեն Հովհաննիսյան «Զեմպլին Միխալովցե» (Սլովակիա)

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ