1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մարգարիտա Գրիգորյանը վստահեցնում է, որ Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը ներկայացնում է ոչ միայն պետական դիրքորոշումը

Մարգարիտա Գրիգորյանը վստահեցնում է, որ Հանրային հեռուստաընկերության 
լրատվական ծառայությունը ներկայացնում է ոչ միայն պետական դիրքորոշումը

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային հեռուստաընկերության ներկայիս լրատվական ծառայությունը ներկայացնում է ոչ միայն պետական դիրքորոշումը, այլ նաև այն, ինչ կա դաշտում:  Հեռուստաընկերությունը խնդրում է նաև ընդդիմության ներկայացուցիչներին իրենց մի շարք հաղորդումներում հյուրընկալվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 5-ին ԱԺ-ում 2019 թ.-ի պետական բյուջեի նախագծի  քննարկմանը Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենը նշեց.

«Ես վստահ եմ, որ Հանրային հեռուստաընկերությունն իր գործառույթներում չի թերացել, կատարել է իր աշխատանքն առանց անօրինականության:  Այսօրվա լրատվական ծառայությունը ներկայացնում է ոչ միայն պետական դիրքորոշումը, այլև այն, ինչը կա մեր դաշտում : Մի կարեւոր հարց կա՝ ինչպե՞ս անենք, որ ընդդիմության ներկայացուցիչները մեզ մոտ հյուր գան: Օրերով խնդրում ենք, բայց մեր մի շարք հաղորդումներ մնում են հենց այդպես, քանի որ ընդդիմությունից կողմ չեն ունենում»,-ասաց Գրիգորյանը:

Նա նշեց, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանին մի քանի անգամ հրավիրել են «Խաղի կանոններ» հաղորդմանը, բայց նա չի ցանկացել լինել այդ հաղորդմանը, որովհետև դրանում պարզապես դեբատների քննարկում է: Նա ցանկություն է հայտնել լինել հարցազրույցի ֆորմատում, բայց նման մեկ հաղորդում ունեն, շուտով կունենան նման երկրորդն ամենօրյա ռեժիմով: «Եվ Արմեն Աշոտյանը, նաև բոլոր նրանք, ովքեր կցանկանան  հյունըկալվել, բաց ենք»,-վստահեցրեց Գրիգորյանը:

Նրա կարծիքով՝ Հանրային հեռուստաընկերությունը, լինելով հանրային, ունի իր ճիշտ ուղղությունը: Գրիգորյանի վստահեցմամբ՝ որևէ երկրում չկա այնպիսի հանրային հեռուստաընկերություն, որը չներկայացնի այդ օրվա իշխանության որդեգրած քաղաքականությունը: Նրա խոսքով՝ հանրային հեռուստաընկերությունն առ այսօր մնում է պետական , պաշտոնական հաղորդագրության կրողը: Ուրեմն այն պարտավոր է տվյալ ժամանակահատվածի իշխանության ուղղությունը ներկայացնելու:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]