Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ցավակցական ուղերձ է հղել Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ցավակցական ուղերձ է հղել Յուրի 
Վարդանյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ցավակցություն է հայտնել լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիայի կայքը: «Ծանրամարտի աշխարհը սգում  է համաշխարհային ծանրամարտի և հայկական ծանրամարտի լեգենդի մահվան կապակցությամբ: Յուրի Վարդանյանը ոսկե մեդալ նվաճեց 1980 թվականի Օլիմպիական խաղերում` դառնալով առաջին ծանրորդն, ով իր քաշային կարգում՝ 82,5, գերազանցեց 400 կգ արդյունքը: Նա աշխարհի 7-ակի, Եվրոպայի 5-ակի չեմպիոն է, նրան է պատկանում աշխարհի 41 ռեկորդ: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան իր ցավակցությունն է հայտնում Վարդանյանի ընտանիքին և Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային»,-ասված է ցավակցական հաղորդագրությունում:

Նոյեմբերի 2-ին 62 տարեկանում ԱՄՆ-ում մահացել է հայկական սպորտի լեգենդ Օլիմպիական խաղերի չեմպիոն Յուրի Վարդանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]