1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայ երիտասարդ մաթեմատիկոսները Ուզբեկստանից վերադարձել են 3 մեդալով

Հայ երիտասարդ մաթեմատիկոսները Ուզբեկստանից վերադարձել են 3 մեդալով

ԳՅՈՒՄՐԻ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող թիմը հոկտեմբերի 26-31-ը Ուզբեկստանի Ալ-Խորեզմի անվան համալսարանի կազմակերպած մաթեմատիկայի միջազգային մրցույթից վերադարձել է 1 ոսկե և 2 արծաթե մեդալներով: Մրցույթին մասնակցել են ԵՊՀ 3 ուսանող:
Ընդհանուր առմամբ առաջին անգամ կազմակերպված օլիմպիադային մասնակցել է 20 երկրի ավելի քան 50 համալսարան:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց մրցույթից ոսկե մեդալով Հայաստան վերադարձած ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի բաժնի երրորդ կուրսի ուսանող Արսեն Համբարձումյանը՝ փաստելով նմանատիպ բարդության մրցույթ ուսանողական միջազգային մաթեմատիկական IMC մրցույթն է, որն այս տարի անցկացվել է հուլիսին Բուլղարիայում, որից հայ երիտասարդ մաթեմատիկոսները վերադարձել էին 1 ոսկե և 3 արծաթե մեդալներով:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]