Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԵՄ-ի աջակցությամբ ՀՀ-ում միջին մասնագիտական 8 հաբ կկառուցվի

ԵՄ-ի աջակցությամբ ՀՀ-ում միջին մասնագիտական 8 հաբ կկառուցվի

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019 թ. Եվրոպական միության աջակցությամբ Ստեփանավանում և Վանաձորում միջին մասնագիտական հաստատությունների 8 հաբ կկառուցվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:

«Միջին մասնագիտական ոլորտին նույնպես մեծ է եղել ուշադրությունն այս ընթացքում, որովհետև մենք հասկացել ենք, որ իրականում աշխատաշուկայում ունենք միջին մասնագիտական ոլորտում տրվող որակավորումների պահանջարկ, բայց չենք կարողանում ապահովել բավարար որակ: Հաջորդ տարի ԵՄ-ի հետ կսկսվի մի ծրագրի իրագործում, որի արդյունքում կստեղծվեն միջին մասնագիտական հաստատությունների հաբեր: Նման 8 հաստատություն է կառուցվելու: Այս ուղղությամբ, կարծում եմ, 4-5 տարի հետո կունենանք արդեն ռեալ արդյունքներ»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Արայիկ Հարությունյանը նաև նշեց, թե իրենք արձանագրում են, որ միջին մասնագիտական ոլորտում կա ծախսերի անարդյունավետություն և օպտիմալացման անհրաժեշտություն: Այդ ուղղությամբ ևս նախարարությունն աշխատանքներ է տանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]