Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հաջորդ տարի դպրոցաշինությանը կհատկացվի 2.8 մլրդ դրամ

Հաջորդ տարի դպրոցաշինությանը կհատկացվի 2.8 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019թ. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող կրթության բարելավման ծրագրի շրջանակում դպրոցաշինության ոլորտին հատկացվելու է 2.8 մլրդ դրամ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Ա. Հարությունյանը:

«Կառավարության ու տարբեր գերատեսչությունների հետ քննարկել ենք նաև դպրոցաշինության խնդիրները, և դպրոցաշինությանը նույնպես բավական մեծ գումարներ են հատկացվելու: Այս տարի մեր ծրագրով Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող կրթության բարելավման ծրագրի շրջանակում հատկացվելու է 2.8 մլրդ դրամ, ինչը ենթադրում է կապիտալ ներդրումներ ավագ, միջնակարգ ու հիմնական դպրոցներում և կրթության ոլորտի կազմակերպություններում, մասնավորապես՝ ԿՏԱԿ-ում»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]