Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Նոյեմբեր

Հայ պատանիները մեկնարկել են շախմատի մինչև 8, 10 և 12 տարեկանների աշխարհի առաջնություններում  


ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքում մեկնարկել են աշխարհի մինչև 8, 10 և 12 տարեկանների առաջնությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարում Հայաստանն ունի 9 մասնակից: Տեղի է ունեցել մրցաշարի առաջին տուրը: Հայաստանի 9 մասնակիցներից 3-ը՝ Էմին Օհանյանը, Ալեքս Սահակյանը և Ռուդոլֆ Փաշիկյանը,  հաղթանակներ են տոնել, Վլադիմիր Շահինյանն իր պարտիան ավարտել է հաշտությամբ, իսկ Դավիթ Ալեքսանյանը, Միքայել Ռոստոմյանը, Էլեն Միրզոյանը, Սեդա Բադալյանը, Սոնա Կրկյաշարյանը պարտվել են:

Այսօր տեղի կունենա մրցաշարի 2-րդ տուրը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ