Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ավիգդոր Լիբերմանն Իրանի դեմ պատժամիջոցները որակել Է «կրիտիկական հարված» Սիրիայում Իրանի ներկայությանը

Ավիգդոր Լիբերմանն Իրանի դեմ պատժամիջոցները որակել Է «կրիտիկական հարված» Սիրիայում Իրանի ներկայությանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները վերականգնումը որակել Է որպես «կրիտիկական հարված» Մերձավոր Արեւելքում, ներառյալ Սիրիան, նրա ներկայությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նոյեմբերի 5-ին Վաշինգտոնի ժամանակով ժամը 00:00-ից (Երեւանի ժամանակով ժամը 09:00-ից) վերստին ուժի մեջ են մտել Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները, որոնք գոյություն ունեին նախքան 2015 թվականին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ստորագրումը: Պատժամիջոցների օբյեկտներ են դառնում նախ եւ առաջ Իրանի նավթային ճյուղը, ինչպես նաեւ նրա բանկային հատվածը, նավաշինությունը եւ ծովային փոխադրումները, տնտեսության մի շարք այլ ճյուղեր:

Դրանք ուղղված են ոչ միայն Թեհրանի, այլեւ այն երկրների ու արտասահմանյան ընկերությունների դեմ, որոնք գործարար կապեր են պահպանում իրանցի գործընկերների հետ:

«Միացյալ Նահանգները միանգամից կրիտիկական հարված են հասցնում Իրանի ներկայությանը Սիրիայում, Լիբանանում, Գազայում, Իրաքում եւ Եմենում»,- գրել Է Լիբերմանը Twitter-ում: Իսրայելի ԱԳ նախարարությունում նաեւ նշել են, որ պատժամիջոցները կարեւոր քայլ են ուղղված այն բանին, որ այաթոլլաներին համոզեն հրաժարվելու ահաբեկչական գործունեությունից, որն սպառնում Է մեր տարածաշրջանին»: Ավելի վաղ ԱՄն-ի նախագահ Դոնալդ Թրամփին «պատմական քայլի» համար շնորհակալություն Է հայտնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]