Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իրանը, հակառակ ԱՄՆ-ի պատժամիջոցներին, կշարունակի նավթի վաճառքը. Ռոուհանի

Իրանը, հակառակ ԱՄՆ-ի պատժամիջոցներին, կշարունակի նավթի վաճառքը. Ռոուհանի

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը, հակառակ Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցներին, կշարունակի իր նավթի վաճառքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 5-ին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

«Ամերիկան ցանկանում Էր զրոյացնել իրանական նավթի վաճառքը…, բայց մենք կաշունակենք վաճառել մեր նավթը, որպեսզի ճեղքենք պատժամիջոցները»,- նրա խոսքը մեջբերել Է Reuters գործակալությունը: Նոյեմբերի 5-ին Վաշինգտոնի ժամանակով ժամը 00:00-ից (Երեւանի ժամանակով ժամը 09:00-ից) վերստին ուժի մեջ են մտել Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները, որոնք գոյություն ունեին նախքան 2015 թվականին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ստորագրումը: Պատժամիջոցների օբյեկտներ են դառնում նախ եւ առաջ Իրանի նավթային ճյուղը, ինչպես նաեւ նրա բանկային հատվածը, նավաշինությունը եւ ծովային փոխադրումները, տնտեսության մի շարք այլ ճյուղեր:

Դրանք ուղղված են ոչ միայն Թեհրանի, այլեւ այն երկրների ու արտասահմանյան ընկերությունների դեմ, որոնք գործարար կապեր են պահպանում իրանցի գործընկերների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]