Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հուլիս 2022

ԱՄՆ-ը վերսկսեց Իրանի դեմ պատժամիջոցների գործողությունը

ԱՄՆ-ը վերսկսեց Իրանի դեմ պատժամիջոցների գործողությունը

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 5-ին Վաշինգտոնի ժամանակով ժամը 00:00-ից (Երեւանի ժամանակով ժամը 09:00-ից) վերստին ուժի մեջ են մտել Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները, որոնք գոյություն ունեին նախքան 2015 թվականին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ստորագրումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պատժամիջոցների օբյեկտներ են դառնում նախ եւ առաջ Իրանի նավթային ճյուղը, ինչպես նաեւ նրա բանկային հատվածը, նավաշինությունը եւ ծովային փոխադրումները, տնտեսության մի շարք այլ ճյուղեր: Դրանք ուղղված են ոչ միայն Թեհրանի, այլեւ այն երկրների ու արտասահմանյան ընկերությունների դեմ, որոնք գործարար կապեր են պահպանում իրանցի գործընկերների հետ:

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն նախօրյակին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել Է. «Մենք ջանադրաբար աշխատում ենք, ոպեսզի վստահ լինենք, որ պաշտպանում ենք Իրանի ժողովրդին, եւ մեր գործունեությունը նպատակ ունի համոզվելու, որ Իրանի Իսլամական Հանրապետության չարամիտ գործելակերպը փոխվել Է»:

Ավելի վաղ նա հայտարարել Է, որ ԱՄՆ-ը կհասնի Իրանից նավթի արտահանման զրոյացման, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]