Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ծանրորդ Իզաբելա Յայլյանը 9-րդն է աշխարհի առաջնությունում  

Ծանրորդ Իզաբելա Յայլյանը 9-րդն է աշխարհի առաջնությունում

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքականները սկսել են պայքարն աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց 64 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Իզաբելա Յայլյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել է 95, իսկ հրումում` 115 կգ: Երկամարտի 210 կգ արդյունքով նա զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը:

Աշխարհի այս առաջնությունը վարկանիշային է 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի համար:

Աշխարհի առաջնությունն այս տարի անցկացվում է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում: Կանանց թիմում մեդալների համար կպայքարեն նաև Լիանա Գյուրջյանը (71 կգ), Տաթեւ Հակոբյանը (81 կգ) եւ Արփինե Դալալյանը (+87 կգ):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am