Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Նոյեմբեր

ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ու Արցախի նախագահն այցելել են առաջնագիծ, ապա քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին այցելել են ԱՀ արեւելյան սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակզմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ուղեկցել են ԱՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նոյեմբերի 5-ին Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը քննարկել են հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Երկուստեք կարեւորվել են ներհայկական կապերի ամրապնդումը, տարբեր ուղղություններում Արցախի եւ Հայաստանի փոխգործակցության խորացումը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ