Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Մեկ օրում ավելի քան 1400 փախստանկան է վերադարձել Սիրիա

Մեկ օրում ավելի քան 1400 փախստանկան է վերադարձել Սիրիա

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած օրն ավելի քան 1400 սիրիացի քաղաքացիներ են վերադարձել հայրենիք օտարերկյա պետությունների տարածքից, հետեւում Է Փախստականների ընդունման, բաշխման եւ տեղավորման կենտրոնի տեղեկագրից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անցած օրն օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն (ՍԱՀ) Է վերադարձել 1428 փախստական, այդ թվում Լիբանանից «Ջեյդեթ-Յաբուս» եւ «Թել-Քալահ» անցակետերով՝ 871 մարդ (կանայք - 261, երեխաներ - 444), Հորդանանից «Նասիբ» անցակետով՝ 557 մարդ (կանայք – 167, երեխաներ - 284)»,- ասված Է հաղորդագրության մեջ: Բացի դրանից մեկ օրում ՍԱՀ մշտական բնակության վայրեր Է վերադարձել 262 մարդ:

Փախսականների ընդունման կենտրոնի տվյալներով՝ շուրջօրյա աշխատում Է 10 անցակետ, որոնց թվում սիրիա-լիբանանյան սահմանին՝ հինգ, սիրիա-հորդանանյան սահմանին՝ մեկ, Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում՝ երկու, օդային՝ մեկ, ծովային՝ մեկ անցակետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]