Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի պատժամիջոցներն Իրանն ավելի ինքնաբավ պետություն են դարձնում. Խամենեի

ԱՄՆ-ի պատժամիջոցներն Իրանն ավելի ինքնաբավ պետություն են դարձնում. Խամենեի

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել Է, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները երկրի տնտեսությունն ավելի ինքնաբավ են դարձնում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 3-ին այս մասին նա գրել Է Twitter-ում:

«ԱՄՆ-ի պատժամիջոցների սահմանման նպատակն ազգային տնտեսության կազմալուծումն Է եւ դրա աճի կանխումը, սակայն դա հանգեցրել Է Իրանի ինքնաբավությանը միտված շարժման: Իրանցի ազգը տարիներ շարունակ ամեն ինչ ներմուծել Է, այժմ նրա մոտ ամեն ինչ արտադրելու սովորություն Է մշակվել»,- հայտարարել Խամենին:

Հոգեւոր առաջնորդը նաեւ կարծիք Է հայտնել, որ ԱՄՆ-ի իշխանությունների ազդեցությունն այս պահին անկում Է ապրում. «Այսօր ԱՄՆ-ն շատ ավելի թույլ Է, քան 40 տարի առաջ: Այդպես Էր նաեւ Օբամայի նախագահական ժամկետի օրոք, սակայն այժմ՝ (Դոնալդ Թրամփի) նախագահության ընթացքում դա ավելի ականհայտ Է: Նրա յուրաքանչյուր որոշման դեմ հանդես Է գալիս աշխարհը, ոչ միայն ժողովուրդն, այլեւ կառավարությունները»:

Ինչպես հայտնել Է Al Jazeera հեռուստաալիքը, Ալի Խամենեին ընդգծել Է, որ համաշխարհային հանրակցությունը հանդես Է գալիս Միացյալ Նահանգների հակաիրանական գործողությունների դեմ: «Ամբողջ աշխարհի պետություններն են հանդես գալիս (ԱՄՆ-ի նախագահ Դոնալդի) հակաիրանական որոշումների դեմ, իսկ ճշմարտությունն այն Է. որ Վաշինգտոնն, ինչպես այդ ուղղությամբ տանուլ Է տվել նախկինում, այնպես Էլ տանուլ կտա ապագայում»,- ասել Է Խամենեին: Իրանի հոգեւոր առաջնորդի խոսքով՝ «Թեհրանը կշարունակի դիմակայել ԱՄՆ-ին եւ նրա ճնշմանը, Միացյալ Նահանգները ոչնչի չի հասնի», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]