Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տիգրան Մուկուչյանն արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացման լավ հնարավորություն է տեսնում գործող ընտրական օրենսգրքով

Տիգրան Մուկուչյանն արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացման լավ 
հնարավորություն է տեսնում գործող ընտրական օրենսգրքով

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործող Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս լիարժեք ծավալով կազմակերպել ընտրությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 3-ին ԱԺ-ում նման տեսակետ հայտնեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ  Տիգրան Մուկուչյանը:

«Ընտրական ողջ գործընթացը կազմակերպվելու է գործող ընտրական օրենսգրքի կանոնակարգումներին համապատասխան: Գործող ընտրական օրենսգիրքը լիարժեք հնարավորություն է տալիս կազմակերպելու ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ»,-ասաց Մուկուչյանը:

Նրա կարծիքով՝ հանձնաժողովը գործող ընտրակարգին համապատասխան պետք է իրականացնի ընտրությունների անցկացումը: Մուկուչյանը նշեց, որ Ընտրական օրենսգրքի առանձին հարցրերի վերաբերյալ ունեն առաջարկություններ, բայց այսօր, երբ արդեն մեկնարկել է  գործընթացը և կա օրենսգիրք,  կանոնակարգումներին համապատասխան պետք է  իրականացնեն ընտրական գործընթացի կազմակերպումը:

Նա նկատեց, որ գործող օրենսգրքով Երևանի ավագանու ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովների մոտ հանգիստ վիճակ է եղել, մարդկանց կուտակումներ չեն եղել: Մուկուչյանը նախորդ տարիների համեմատ այս փոփոխությունը  հիմնավորեց ոստիկանության, հանձնաժողովների ավելի համակարգված աշխատանքով:

Ավելի վաղ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը ԱԺ հոկտեմբերի 29-ի արտահերթ նիստում չէր հավաքել բավարար ձայներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]