Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պետական համակարգին ծառայող ավտոպարկը զգալիորեն կրճատվելու է. վարչապետի աշխատակազմի ղեկավար

Պետական  համակարգին ծառայող ավտոպարկը զգալիորեն կրճատվելու է. վարչապետի 
աշխատակազմի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն աշխատում է պետական համակարգին ծառայող ավտոպարկի կրճատման ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2019թ.-ի պետական բյուջեի քննարկումներից հետո ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Առհասարակ մեր կառավարությունը միտված է բոլոր գործընթացներն օպտիմալացնելուն ՝ սկսած ընթացիկներից վերջացրած ավելի գլոբալ հարցերով: Այս պահին աշխատում ենք ավտոպարկի կրճատման ուղղությամբ: Շուտով կառավարությունը հանդես կգա առաջարկությամբ, ըստ դրա պետական համակարգին ծառայող ավտոպարկը զգալիորեն կկրճատվի»,-ասաց Աղաջանյանը:

Նրա վստահեցմամբ՝ նման կրճատումը, սակայն, չի նշանակում,  որ իրենք չեն մտածում աշխատող մարդկանց, մասնավորապես՝ վարորդների մասին: Աշխատանքային խումբն աշխատում է հնարավորիս քիչ վնաս տալով վարորդերին, այդ հարցին լուծում տալ:

Աղաջանյանը նշեց նաև, որ, եթե կառավարությունը գնա կտրուկ քայլերի և միաժամանակ բոլոր ոլորտներում կրճատում  անի, սոցիալական հետևանքներ կլինեն: «Հաշվարկներ այս պահին դեռ չկան, սակայն նոր կառավարության գործելաոճը միտված է լինելու պետական համակարգն օպտիմալացնելուն»,-եզրափակեց վարչապետի աշխատակազմի ղեկավարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]