1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թիմ Քուկը Apple-ի համար թույլ շուկաներ Է համարել ՌԴ-ն, Թուրքիան, Բրազիլիան եւ Հնդկաստանը

Թիմ Քուկը Apple-ի համար թույլ շուկաներ Է համարել ՌԴ-ն, Թուրքիան, Բրազիլիան եւ Հնդկաստանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple կորպորացիայի ղեկավար Թիմ Քուկը Apple-ի արտադրանքի համար թույլ շուկաներ Է համարել Ռուսաստանը, Թուրքիան, Բրազիլիան եւ Հնդկաստանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters-ը:

Գործակալությանը տված հարցազրույցում Քուկը հայտարարել Է, որ ընկերությունը «որոշակի մակրոտնտեսական թույլ տեղեր Է նկատում ձեւավորվող շուկաներով մի շարք երկրներում»: Հեռախոսային խորհրդաժողովի ընթացքում նա ճշտել Է, որ թույլ շուկաները ներառում են Ռուսաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը եւ Թուրքիան: Ինչպես արդեն տեղեկացվել Է, Apple կորպորացիան գերազանցել Է փորձագետների սպասումները՝ չորրորդ ֆինանսական եռամսյակի արդյունքներով, որն ավարտվել Է սեպտեմբերի վերջին, հասույթ արձանագրելով 62,9 մլրդ դոլարի չափով, ինչը վկայում Է ընկերության՝ նոյեմբերի 1-ին հրապարակված եռամսյակային հաշվետվությունը:

Այդ ցուցանիշը մոտավորապես 20 տոկոսով բարձր Է, քան 2017 թվականի համապատասխան ժամանակաշրջանում, եւ անցած եռամսյակի համար ռեկորդային Է Apple-ի գոյության ողջ ժամանակաշրջանում: Չորրորդ եռամսյակում ռեկորդ Է սահմանել նաեւ շահույթը, այն կազմել Է մոտավորապես 14,1 մլրդ դոլար (1 բաժնետոմսի հաշվով՝ մոտավորապես 2,91 դոլար), ինչը 32 տոկոսով ավելի Է, քան մեկ տարի առաջ: Այս ցուցանիշները գերազանցել են Reuters գործակալության վերլուծաբանների սպասումները, որոնք հասույթը կանխատեսել Էին 61,5 մլրդ դոլարի չափով, իսկ շահույթը՝ մեկ բաժնետոմսի հաշվով մոտավորապես 2,79 դոլարի չափով: Սկսված առաջին ֆինանսական եռամսյակում, որը համընկնում Է ավանդաբար Apple-ի համար շահութաբեր ամանորյա տոների հետ, ընկերությունը կանխատեսում Է հասույթ ստանալ 89-93 մլրդ դոլարի չափով, նշվում Է հաշվետվության մեջ:

Ընդսմին նշված ժամանակահատվածում ընկերությանը հաջողվել Է վաճառել մոտավորապես 46,9 մլն iPhone, ինչը պակաս Է եղել մասնագետների սպասումներից: Այսպես, FactSet ընկերության փորձագետները կանխատեսում Էին, որ այդ ցուցանիշը կկազմի առնվազն 47,5 մլն սարք: Սակայն մեկ iPhone-ի վաճառքի միջին արժեքի ցուցանիշը կազմել Է 793 դոլար՝ գերազանցելով FactSet-ի վերլուծաբանների սպասումները (750,8 դոլար): Դա բացատրվում Է, մասնավորապես, սմարթֆոնների նոր, ավելի թանկարժեք մոդելների թողարկմամբ: 1976 թվականին հիմնադրված Apple-ը, բացի iPhone սմարթֆոններից, արտադրում Է iPad համակարգիչներ, MacBook նոութբուքեր, iMac սեղանի համակարգիչներ, iPod երաժշտական փլեյերներ եւ բարձրտեխնոլոգիական այլ տեխնիկա: Կորպորացիան, որի կենտրոնակայանը գտնվում Է Քուփերթինոյում (Կալիֆոռնիայի նահանգ) խոշորագույններից մեկն Է աշխարհում: Նրա շուկայական կապիտալիզացիան գերազանցում Է 1 տրլն դոլարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]