Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ոստիկանության նախկին պաշտոնատար անձին մեղադրանք է առաջադրվել խոշոր և առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակությունների համար

Ոստիկանության նախկին պաշտոնատար անձին մեղադրանք է առաջադրվել խոշոր և 
առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակությունների համար

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պահպանության դասակի նախկին հրամանատար Մ. Հ.-ն խաբեության և անձանց վստահությունը չարաշահելու եղանակով կատարել է 10 դրվագ խոշոր և առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություններ, ինպես նաև խոշոր չափերով գույքի հափշտակության փորձ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, ըստ մեղադրանքի` Մ. Հ.-ն 2016-2017 թվականներին տարբեր անձանց, այդ թվում` իր գործընկերոջը ներկայացրել է, թե իբր զբաղվում է մատչելի գներով բնակարանների առուվաճառքով: Տարատեսակ հիմնավորումներով նրանց վստահությունը ձեռք բերելուց հետո Մ. Հ.-ն, իբրև բնակարանների վաճառքի համար կանխավճար, ինչպես նաև պետական մուծումներ կատարելու և այլ պատրվակներով հիշյալ անձանցից խարդախությամբ հափշտակել է տարբեր չափերի, այդ թվում` 50.000, 25.000, 20.000, 16.000, 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարներ:

Բացի այդ, Մ. Հ.-ն, տեղեկանալով Է. Զ.-ին փաստացի պատկանող բնակարանը 100.000 ԱՄՆ դոլարով վաճառելու վերջինիս մտադրության մասին, այն նույնպես խարդախությամբ հափշտակել է:

2016-2017 թվականների ընթացքում Մ. Հ.-ն տարբեր անձանցից ընդհանուր առմամբ հափշտակել է ավելի քան 200.000 ԱՄՆ դոլար:

Խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու /6 դրվագ/, նույն եղանակով ուրիշի խոշոր չափերով գույքը հափշտակելու /3 դրվագ/ և ուրիշի խոշոր չափերով գույքը հափշտակելու փորձի  համար Մ. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել համապատասխանաբար` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետերով:

Մ. Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]