Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հրապարակվել Է աշխարհի 50 ամենահանճարեղ ընկերությունների ցուցակը

Հրապարակվել Է աշխարհի 50 ամենահանճարեղ ընկերությունների ցուցակը

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: TIME հանդեսը հրապարակել Է 2018 թվականի 50 հանճարեղ ընկերությունների ցուցակը, որոնք զարգացման առաջատարներն են իրենց ինդուստրիայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Դրանում տեղ են գտել միանգամայն տարբեր մեծության ընկերություններ՝ թե այնպիսի հսկաներ, ինչպիսիք են՝ Apple-ը, Amazon-ը, Nike-ը, Domino’s-ը, Nintendo-ն, Singapore Airlines-ը, թե քիչ հայտնի ստարտապներ: Նաեւ ցուցակում հայտնվել են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են՝ DJI-ն, Volvo-ն, Xiaomi-ն, Lockheed Martin-ը, SpaceX-ը, Netflix-ը, Pinterest-ը:

Նշվում Է, որ հետազոտությանը մասնակցել են հրատարակության խմբագիրներն ու թղթակիցներն ամբողջ աշխարհում: Նրանց առաջարկվել Էր նշել այն ընկերությունները, որոնք, իրենց կարծիքով, առաջ են մղում պրոգրեսը եւ ապահովում իրենց ինդուստրիայի զարգացումը:

Այնուհետեւ թեկնածուներին գնահատել են այնպիսի հանգուցային գործոններով, ինչպիսիք են՝ յուրօրինակությունը, ազդեցությունը, հաջողությունը եւ հավակնությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]