Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հունվար

Քաղաքագետի կարծիքով՝ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը պետք է ձևավորվեն հիմա, այլ ոչ թե ներկայումս գործողներից մեկը դառնա


ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո մեծ հավանականությամբ կվերականգնվի հայաստանյան ավանդական խորհրդարանը, երբ Ազգային ժողովում կլինի որոշում կայացնող մեծամասնություն և ընդդիմադիր փոքրամասնություն, որը, դժվար թե որոշումների կայացման գործում ազդեցություն ունենա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Կարծում եմ, որ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը հիմա պետք է ձևավորվեն, այլ ոչ թե ներկայումս գործողներից մեկը դառնա:  Հիմա կայուն ընդդիմադիր ու իշխանական կուսակցություններ չկան: Տեսնենք, թե գործընթացն ինչպես կզարգանա: Ամեն դեպքում, մեծամասնություն կկազմի այն ուժը, որին կաջակցի Նիկոլ Փաշինյանը»,- ընդգծեց Իսկանդարյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ