1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մեկնարկել է «Արմպրոդէքսպո 2018» ամենամյա ցուցահանդեսը

Մեկնարկել է  «Արմպրոդէքսպո 2018» ամենամյա ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում այսօր մեկնարկել է  ամենամյա թվով 17-րդ «Արմպրոդէքսպո 2018» մասնագիտացված ցուցահանդեսը, որի պաշտոնական բացման արարողությանը  մասնակցել են ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Քրիստ Փիլոյանը,  պաշտոնատար այլ անձինք։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

««Արմպրոդէքսպո» ցուցահանդեսի մասնակիցները, որոնք այսօր այստեղ ներկայացնում են իրենց հաջողության պատմությունները, կարևորագույն ուղերձ ունեն մեզ բոլորիս, այն է՝ գյուղատնտեսությունը մեր երկրում կարող է լինել շահութաբեր և արդյունավետ  աշխատող բիզնես, և մենք պարտավոր ենք ներդնել առավելագույն ջանքեր, որպեսզի նրանք շարունակեն զարգանալ, ինչպես նաև ստեղծվեն նոր բիզնեսներ, որոնք լոկոմոտիվ կդառնան մյուսների առաջմղման համար»,- իր ողջույնի խոսքում մասնավորապես նշել է Գեղամ Գևորգյանը։

Գեղամ Գևորգյանի խոսքով՝ «Արմպրոդէքսպոն»  պետություն-մասնավոր հատված հա­­­մա­­­­­գոր­­ծակցության հաջողված օրինակ է,  արտադրող-սպառող երկխոսության օգտակար հարթակ։ Նախարարը հույս է հայտնել, որ այն  խթան կհանդի­սանա պետություն-մասնավոր հատված հետագա հա­մա­­գործակցության ընդլայն­ման և ոլորտի առաջանցիկ զար­գացման համար, տարեցտարի կավելանա ցուցահանդեսի մասնակիցների քանակը և ընդլայնվի աշխարհագրությունը՝ հանրությանը ներկայացնելով նոր խոսք, նոր գաղափարներ և նոր որակ։

Պաշտոնյաները շրջել են տաղավարներով, ծանոթացել ընկերությունների արտադրատեսակներին և գործունեությանը,  զրուցել մասնակիցների հետ ընթացիկ ծրագրերի, խնդիրների և զարգացման հեռանկարների մասին։

Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են  ավելի քան 70 կազմակերպություններ Հայաստանից, Արցախից, ինչպես նաև Իտալիայից, Ռուսաստանից և Իրանից։

Ցուցահանդեսը կազմակերպվում է 2001 թվականից,  նպատակն է ներկայացնել գյուղատնտեսական արտադրության, գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերության հնարավորությունները, գնահատել սեփական արտադրանքի մրցունակությունը, ընդլայնել արտահանման հնարավորությունները, հաստատել գործարար կապեր, այցելուներին ու հյուրերին ցուցադրել գյուղատնտեսական և պարենային բարձրորակ ապրանքատեսականի։

«Արմպրոդէքսպոն» կտևի մինչև նոյեմբերի 4-ը ներառյալ և բաց կլինի ամեն օր ժամը 10։00-ից մինչև 18:00-ն:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]