1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Նիկոլ Փաշինյանն Աստանայում կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին

Նիկոլ Փաշինյանն Աստանայում կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության 
խորհրդի նիստին

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նիստը կկայանա  նոյեմբերի 8-ին, Աստանայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը: Հավաքական անվտանգության խորհրդի կազմում ներգրավված են կազմակերպության անդամ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները: Նշվում է, որ նիստի ընթացքում Հայաստանը կներկայացնի Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Մի շարք հարցեր երկրների ղեկավարները կքննարկեն նեղ կազմով: Օրակարգային մյուս հարցերին անդրադարձ կլինի պլենար նիստի ընթացքում, որին կմասնակցեն երկրների արտաքին գործերի նախարարները, պաշտպանության նախարարները, անվտանգության խորհրդի քարտուղարները, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:

Մինչ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը կկայանա արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի  համատեղ նիստը, որի ընթացքում նախատեսված է 24 հարցի քննարկում, որից 15-ը կներկայացվեն կազմակերպության անդամ երկրների ղեկավարների քննարկմանը:

Հավաքական անվտանգության խորհրդի անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ՀԱՊԿ անդամ երկրների միջև կազմակերպության շրջանակներում և միջազգային ասպարեզում փոխգործակցության հետ կապված հարցեր:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2018-2019թթ համար ՀԱՊԿ-ում նախագահությունը ստանձնելու է  Ղրղզստանի Հանրապետությունը՝ Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժենբեկովը կներկայացնի նախագահության ընթացքումն երկրի առաջնահերթությունները

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]