1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ողջունում եմ իրականացվելիք ստուգումները. Տիգրան Ավինյանն՝ իր ընկերությունում ստուգումներ անցկացնելու մասին

Ողջունում եմ իրականացվելիք ստուգումները. Տիգրան Ավինյանն՝ իր  ընկերությունում 
ստուգումներ անցկացնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն անդրադարձել է «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» կողմից իրեն պատկանող «Իրիգեյթ» ՍՊԸ-ին դրամաշնորհ տրամադրելու հետ կապված տեղեկատվությանը: «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի»-ի կողմից դրամաշնորհ  ստանալու հետ կապված  ծրագրին ընկերությունը դիմել է դեռևս փետրվարին, գրեթե բոլոր փուլերը տեղի են ունեցել մինչև հեղափոխությունը, իսկ վերջին փուլը տեղի է ունեցել, երբ ես  մի քանի  օր է փոխվարչապետի պաշտոնում էի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում ասաց Ավինյանը:

Նա  պարզաբանեց, որ իր թիմին նախապես  տեղեկացրել է իր  բիզնես գործունեության մասին, որը եղել է շատ թափանցիկ և մինչև հեղափոխությունը՝ շատ արդյունավետ: «Ամբողջական գործընթացը գրասենյակի հետ կապված մենք ներկայացրել ենք, և այն մարդիկ, ում հետաքրքիր է գործընթացը, կարող են ծանոթանալ և տեսնել, որ շահերի բախում չկա: Ես ողջունում եմ իրականացվելիք ստուգումները, քանի որ  կարծում եմ, որ նմանատիպ գործընթացներում թափանցիկությունը ամենակարևորն է: Կարծում եմ, որ նեգատիվ պրոցես չէ, և մի քանի խնդիր կլուծվի»,- ասաց նա

Փոխվարչապետը նշեց, որ ընդհանուր առմամբ տարատեսակ նյութեր են հրապարակվել իր մասին, տարբեր պաշտոնյաների մասին: «Ես, այո, որոշակի հիմնավոր կասկածներ ունեմ, որ այդ նյութերի  մի մասը կարող է լինել պատվիրված»,- ասաց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]