Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռուսաստանը գլխավորել է աշխարհում ամենից շատ վայրի բնություն ունեցող երկրների ցուցակը

Ռուսաստանը գլխավորել է աշխարհում ամենից շատ վայրի բնություն ունեցող երկրների ցուցակը

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական Nature գիտական հանդեսի փորձագետները կազմել են «ամենավայրի» երիրների վարկանիշը, որոնց տարածքի մեծ մասում պահպանվել Է անձեռնմխելի մնացած բնությունը: Ամբողջական ցանկը հրապարակված Է հրատարակության պաշտոնական Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կատարված հետազոտության համաձայն՝ Ռուսաստանը հայտնվել Է առաջին տեղում: Նրա տարածքում կա ավելի քան 15 միլիոն քառակուսի կիլոմետր վայրի բնություն, որի կեսը ջրավազաններն են: Վարկանիշում երկրորդ հորիզոնականն զբաղեցրել Է Կանադան, որտեղ վայրի տեղանքն զբաղեցնում Է մոտավորապես 10 միլիոն քառակուսի կիլոմետր: Երրորդ տեղում Է Ավստրալիան՝ երեք միլիոն քառակուսի կիլոմետր անձեռնմխելի տարածքներով:

Առաջատարների ցանկ են մտել նաեւ ԱՄՆ-ը եւ Բրազիլիան: Nature-ի տվյալներով՝ ամբողջ աշխարհի վայրի բնության 70 տոկոսը գտնվում Է այս հինգ երկրների տարածքում: Ի լրումն գիտնականները նշել են, որ ներկայում ցամաքի 77 տոկոսը (բացառությամբ Անտարկտիդայի) եւ օվկիանոսի 87 տոկոսը ենթարկվել են մարդու միջամտությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]